Ուսապարկերի իշխանությունը

226

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ՖԲ էջում գրում է, –

նիկոլի իշխանությունը ամբողջապես հիմնված է ստի, ոչ պրոֆեսիոնալիզմի և անհետևողականության վրա: Այսինքն՝ ինչպիսի լրագրող որ ինքը եղել է, այդպիսին էլ եղել է թե իր քաղաքականությունը, թե իր ենթակաները:

Հարգելի լրագրողներ, ես միշտ կարծել եմ, որ լրագրողը պետք է ոչ միայն նյութը լուսաբանի, այլ նաև հետևի՝ արդյո՞ք այն ինչի մասին նա պատմում էր դարձավ իրականություն: Եթե դուք այդպես չեք կարծում, ապա դուք ուղղակի միկրոֆոն բռնող եք:

ԵՒ այսպես: 2019-ը թվականի ապրիլին սփյուռքի փոխնարարը ազդարարեց, որ «Ղարիբյան եղբայրները 700 միլիոն դոլարի ներդրում կանեն Հայաստանում»(տես Lragir.am-ի հոդվածը), դե իսկ «Ազատությունն» էլ իրեն բնորոշ վերնագրով ռեպորտաժ ցուցադրեց և փաստեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո հեռացած գործարարները, նույն Ղարիբյան եզբայրները աստղաբաշխական ներդրում են անելու Հայաստանում:

Հիմա հարց. հարգելի լրագրողներ, լավ, ասենք թե սփյուռքի փոխնարար էլ չկա, բայց էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարներն էլ հո առկա են: Կարո՞ղ է նեղություն քաշեք իմանաք, թե ինչու՞ էս «սուպեր-մեգաներդրումն էլ» գրվեց սառույցին: «Ազատությանը» խոստանում եմ անձամբ մի սրտաճմլիկ վերնագիր հորինեմ: Խոսքի «700 միլիոն դոլարի ներդրումը ծախսվել է ընդդիմության հանրահավաքներին մարդկանց վճարելու համար»:

Ստի, կեղծիքի և դավաճանության 2.5 տարի: