Մի րյուկզակի պատմություն

41

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր Ֆբ էջում գրում է, –

Երեկ Նիկոլի կուսակցության խոսնակը հաստատեց այն, ինչը, ըստ էության, գիտեին շատերը։

Եթե իմքայլական պատգամավորների փոխարեն նախընտրական ցուցակում գրված լիներ՝ «Նիկոլի ուսապարկ», «Նիկոլի բոթասի քուղ», «Նիկոլի թաշկինակ», «Նիկոլի մեքենայի 7 դյույմանոց կլյուչ», «Նիկոլի խալադելնիկի ճտիկ», ապա սույն օգտակար պարագաները ավելի շատ ձայն կստանային, քան Նիկոլի ցուցակով առաջարդված  պատգամավորները։

Ու հանկարծ որեւէ իմքայլական չփորձի ինքն իրենց համոզել, թե Նիկոլի ուսապարկի հետ խոսնակի համեմատությունը  վերաբերում էր բացառապես ու միայն Սոֆյա Հովսեփյանին։

Ո՛չ, հարգելի իմքայլական պատգամավորներ։ Էս էն դեպքն է, երբ աուտոթրենինգը կամ տիբեթյան դպրոցի ինքնաներշնչման ռիտուալները չեն անցնելու։

 Հա, ու մտքներովդ չանցնի հանկարծ, թե խոսնակն ինքնագործունեություն է արել։ Սույն միտքը վերջինիս թելադրել է  ձեզանից յուրաքանչյուրի մասին հե՛նց էդպես մտածող Նիկոլը։ Ու  խոսնակի համեմատությունը վերաբերում էր ձեզանից յուրաքանչյուրին,  ով կփորձի վաղը դուրս գալ «Իմ Քայլը» խմբակցությունից։

Հե՛նց այդ պահից դուք կդառնաք շատ ավելի անօգտակար իր, քան Նիկոլի  տաք կոֆեի ապարատը։

Անկեղծ ասած, իմքայլական որոշ պատգամավորների դեպքում ես իմ կտրուկ անհամաձայնությունն ու պրոտեստն եմ հայտնում  խոսնակի համեմատությանը։

Ես համաձայն չեմ, որ այնտեղ բոլորը Նիկոլի ուսապարկն են։ Ոչ բոլորը։

Էնտեղ կան իրապես ազնիվ մի քանի մարդ, ովքեր էս պահին պատանդի կարգավիճակում են։ Ու քանի դեռ  նրանց մոտ չի առաջացել ստոկհոլմյան հայտնի սինդրոմը, երբ պատանդառուն սկսում է իրեն պատանդ վերցրածի հանդեպ քնքույշ զգացմունքներ տածել, այդ մարդկանց պետք է փրկել։

Այլ հոդվածներ այս թեմայով, – ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ, Պատերազմ զորակոչված քաղաքացուն ստիպել են վճարել ուսապարկի, ծածկոցի, սրբիչի համար՝ ձևակրեպելով որպես «պետությանը պատճառված նյութական վնաս»։

Ու այդ  մի քանի մտածող մարդիկ գոնե հիմա պիտի հասկանան, որ Նիկոլի համար իրենց նոմինալ ինքնարժեքը երբեք չի եղել ավելին,  քան իր սեփական րյուկզակինը։

Իսկ դուք, «Իմ քայլին» ընտրած հպարտ քաղաքացիներ, չմոռանաք, որ քվեարկելով իմքայլական այս կամ այն թեկնածուի օգտին, դուք պարզապես քվեարկել եք Նիկոլի րյուկզակի օգտին։

Սա ես չեմ ասում։

Սա ասում է Նիկոլի կուսակցության խոսնակը։  Եւ ուրեմն, կեցցե՛ այն ժողովուրդը, որ գնաց ու ընտրեց րյուկզակների այս իշխանությունը։