Հայաստանը, ելնելով սեփական շահերից, չպետք է դիրքավորվեր Իրանին դեմ ձևավորվող ճակատում

122

Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է, –

Անցած, նախանցած, դրան նախորդած տարիներին, երբ տարեվերջում, հետո՝ տարեսկզբում, հարևան Իրանում, հիմնականում դրսի տարատեսակ ուժերի դրդմամբ ցույցեր, տարբեր ոճի ու սցենարների բողոքի ակցիաներ, բարձրաստիճան զինվորականների սպանություններ էին տեղի ունենում և նվաստս ու յուր ընկերներ, խորքային  վերլուծության ենթարկելով դեպքերն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողություններն, ասում էինք, որ դրանք Իրանում չեն հանգեցնի հեղափոխության, որ Իրանը դուրս կգա այդ ամենի տակից, որ Հայաստանում պետք չէ դիրքավորվել «Իրանում հեղափոխություն է լինում,  «ժողովրդավար»  ուժեր են գալիս» տիպի սխալ դիրքերում, հայտնվում էին ոմանք, որոնք փորձում էին հակառակում համոզել։

Շատ կարճ ժամանակ անց, պետք է պարզվեր, որ, այո՛, մենք ճիշտ էինք, Իրանում ոչ մի հեղափոխություն էլ չէր լինելու, Հայաստանը, ելնելով սեփական շահերից, իրապես չպետք է դիրքավորվեր Իրանին դեմ ձևավորվող ճակատում, Իսրայելում ՀՀ դեսպանատուն չպետք է բացվեր, Թավրիզում հյուպատոսարան պետք է բացվեր և նման բազում «պետք է»-ներ ու «չպետք է»-ներ։

Ցավոք, այս ամենը հասկանալու համար ծանր գին վճարեցինք ու դեռ շարունակում ենք վճարել։