Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

167

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Կովսականում(Զանգելան), Մարտունիում, Մեխակավանում (Ջաբրայել) եւ Որոտանում (Կուբատլու): «Հադրութում երկու խումբ է աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը: