Քանի՞ հոգի 2018-ին կընտրեր Նիկոլին, եթե իմանար, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնվելու են Ադրբեջանին․ Արմեն Գրիգորյան

201

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է. ՀԱՐՑԵՐ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆԵրբ նիկոլականները Իմ Քայլը դաշինքը լքողներին ասում են, որ «Պատգամավոր եք դառել Նիկոլի շնորհիվ ու ժողովուրդը ձայնը տվել է ոչ թե ձեզ, որոնց չէր ճանաչում, այլ Նիկոլին» անշուշտ ճիշտ են։Բայց ես կուզենամ շարունակել այդ միտքը և տալ հետևյալ հարցերը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին.1. Քանի՞ երիտասարդ կհավաքվեր 2018-ին հրապարակում, եթե իմանային, որ 2020 թվականին իրենցից շուրջ հինգ հազարը զոհվելու են, իսկ տաս հազարը հայտնվեին հիվանդանոցներում։2. Քանի՞ հոգի 2018-ին կընտրեր Նիկոլին, եթե իմանար, որ Արցախի ազատագրված տարածքները, Շուշին, Հադրութը և բազմաթիվ այլ բնակավայրեր 2020-ին հանձնվելու են Ադրբեջանին։3. Քանի՞ Սյունեցի 2018-ին կընտրեր Նիկոլին, եթե իմանար, որ ընդամենը երկու տարի անց չի կարողանալու ազատ երթևեկել Սյունիքի ճանապարհներին։4. Քանի՞ ծնող կգնար Նիկոլի հետևից, եթե իմանար, որ իր հերոսաբար զոհված զավակների դիակները անտերության են մատնվելու նույնիսկ պատերազմի ավարտից հետո, իսկ գերիների հարցով ակնկալիք են ունենալու ոչ թե «դուխով» վարչապետից, այլ օտար պետության առաջնորդից։5. Քանի՞ հոգի կգնար Նիկոլի հետևից 2018-ին, եթե իմանար, որ ընդամենը 2.5 տարի անց երկիրը, անցնելով բազմաթիվ արհավիրքներով, 2020-ի վերջին կանգնած է լինելու կործանման եզրին։Իսկ եթե այս ամենը աբողջացնենք մեկ հարցով, ապա` «Քանի՞ մարդ կընտրեր Նիկոլին, եթե նրան ՃԱՆԱՉԵՐ»։