Վրաստանն ակնկալում է պատվաստանյութերի մատակարարում փետրվարին

153

Կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստանը կստանա փետրվարին COVAX-ի միջոցով, որը կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման, արտադրության և բաշխման համաշխարհային նախաձեռնություն է: Այս մասին լրագրողներին ասել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն:

«Մենք համագործակցում ենք COVAX պլատֆորմի հետ, որը պարտադիր կերպով մեր երկրից պահանջում է պատվաստումների պլան ներկայացնել: Մենք արդեն ներկայացրել ենք պատվաստման մեր ծրագիրը COVAX պլատֆորմին, ինչպես նաև ԱՀԿ-ին: Մենք ինտենսիվ բանակցությունների մեջ ենք, ինչը ենթադրում է, որ փետրվարին Վրաստանը COVAX-ից կստանա պատվաստանյութերի առաջին խմբաքանակները», ասել է Տիկարաձեն: