Ջուրն է ընկել ուղևորատար ինքնաթիռ

120

Ինդոնեզական Sriwijaya Air ընկերության ուղևորատար ինքնաթիռը ջուրն է ընկել Ջակարտայի մոտակայքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ջակարտայի օդանավակայանից թռիչքից մոտ չորս րոպե անց Boeing 737-524-ը ընկել է ջուրը: Ինքնաթիռում կար առնվազն 59 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 53 ուղևոր: