Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 մարմին

154

 Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով, զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: