Չինական դատարանը կաշառակերության համար ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին բարձրաստիճան բանկիրին

100

Չինական դատարանը մոտ 10 միլիոն ֆունտ սթեռլինգ կաշառքի համար ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին բարձրաստիճան բանկիրին:

Չինաստանի զարգացման բանկի նախկին նախագահ Հու Հուայբանը հուլիսին իրեն մեղավոր էր ճանաչել այն բանի համար, որ օգտագործել է իր դիրքը` 2009-2019 թվականներին 85,5 միլիոն յուան (10 միլիոն ֆունտ սթեռլինգ) ընդհանուր գումար եւ ապրանքներ ձեռք բերելու համար:

Չինաստանի հյուսիսում գտնվող Չենդե քաղաքում դատարանը Հուին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ կաշառքի դիմաց ծառայություններ ստանալու նպատակով «իր դիրքն օգտագործելու համար», հաղորդում է պետական CCTV հեռուստաալիքը:

Դատավճիռը կայացվել է մեկ այլ նախկին բարձրաստիճան բանկիր Լայ Սյաոմինի հանդեպ Չինաստանի իշխանությունների կողմից մահվան դատավճռի կայացումից մի քանի օր անց։

Լայը, որ չինական ակտիվների կառավարման խոշորագույն ընկերություններից մեկի նախկին նախագահն էր, երեքշաբթի դատապարտվել է մահապատժի՝ շորթման, վատնումների, երկկնության եւ 190 միլիոն ֆունտ սթեռլինգ կաշառքի համար:

News.am