Շուկայական արժեքով Tesla-ն առաջ է անցել Facebook-ից

120

Էլեկտրամեքենաներ արտադրող Tesla-ն շուկայի կապիտալիզացիայի ցուցանիշով առաջ է անցել Facebook սոցցանցից, հայտնում է Fox News-ը:

Tesla-ն շուկայական արժեքի առումով դարձել է ԱՄՆ-ի հինգերորդ խոշորագույն ընկերությունը: Dow Jones-ի համաձայն, ընկերության շուկայական արժեքը հասել է 834 միլիարդ դոլարի, մինչդեռ Facebook-ինը 643 միլիարդ դոլար է: