«Մեկ Հայաստան» կուսակցության կոչ հորդորը ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին

156

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական հանցավոր խմբի դեմ օրեցօր աճող դիմադրությունն ու անտոգոնիզմը՝ կապված նրանց կողմից իրագործված և ընթացքի մեջ գտնվող պետական դավաճանության հետ,

Կարևորելով ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու բողոքի ձայնը բարձրացնելու և դավաճանական խմբի գործողություններին իր անհամաձայնությունը հայտնելու նշանակությունն ու անհրաժեշտությունը,

Կոչ ենք անում.

Մինչև հունվարի 11-ը ձեզ հասանելի բոլոր սոցիալական և հանրային հարթակներում հայտարարել, որ.

1. Չեք լիազորում Նիկոլ Փաշինյանին և իր կողմից ղեկավարվող դավաճանական խմբին հանդես գալ Ձեր անունից, Ադրբեջանի կամ որևէ այլ պետության հետ վարել բանակցություններ, ստորագրել որևէ փաստաթուղթ։

2. Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայ Ազգը, չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է օրենքից դուրս։

3. Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ արժանանալու է համազգային մերժման, չի կիրառվելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Համազգային այս ակցիան ամբողջ աշխարհին ի ցույց կդնի Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական խմբի մերժվածության իրական մասշտաբը, Հայ Ազգի միասնականությունը, ինչի արդյունքում փաստաթղթի հունվարի 11-ին նախատեսված ստորագրումը կդրաձնի իմաստազուրկ։