Հնդկաստանում երեք մարդու են ձերբակալել` անհետացման եզրին գտնվող դելֆինին սպանելու համար

118

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, քանի որ նրանք կացնով սպանել են անհետացման եզրին գտնվող դելֆինի:

Հնդկական մամուլում եւ սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երեւում է, որ մի խումբ տղամարդիկ փայտերով եւ ճյուղերով հարվածում են դելֆինին, մինչ նրանցից մեկը կացինը մխրճում է նրա մարմնի մեջ: «Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, եւ մենք երեք մարդու ենք ձերբակալել՝ հարձակման հետ կապված»,- AFP-ին հեռախոսով ասել է տեղական ոստիկանության աշխատակիցը:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ աշխարհում մնացել է անհետացման սպառնալիքի տակ գտնվող 1200-1800 տեսակ:

Տեսանյութում լսվում է, որ խմբի տղամարդկանցից մեկը հարձակվողներին ասում է, որ իրենք «դելֆինին առանց պատճառի են սպանել»:

Դելֆինը, որը կարող է մինչեւ 170 կիլոգրամ կշռել եւ ապրում է միայն քաղցրահամ ջրում, հանդիպում է միայն Նեպալում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում:

news.am