ՀՀ ԱԱԾ տնօրենը սահմանամերձ չեզոք գոտում հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ

190

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

ԱԱԾ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։