Հետախուզության նախկին սպային Բայդենը պատրաստվում է նշանակել ՌԴ գծով խորհրդական

100

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պատրաստվում է ԱՄՆ նախկին հետախուզության աշխատակից Անդրեա Քենդալ-Թեյլորին նշանակել որպես Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի գծով ավագ տնօրեն:

Այդ խորհրդում կվերադարձվի առանձին պաշտոնը, որը կզբաղվի ռուսական հարցերով, գրում է The Washington Post-ը:

Քենդալ-Թեյլորը նախկինում աշխատել է որպես ԿՀՎ վերլուծաբան և ծառայել է որպես հետախուզության ավագ սպա: