Հարուստ երկրները գնել են COVID-19 պատվաստանյութերի մեծ մասը. ԱՀԿ

155

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասը ներկայումս չի ստանում կորոնավիրուսի պատվաստանյութեր: Դրանց մեծ մասը ձեռք են բերել հարուստ երկրները. հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը` հորդորելով համաշխարհային հանրությանը` լուծել աշխարհում COVID-19 պատվաստանյութերի հասանելիության խնդիրը:

«Հարուստ երկրները ձեռք են բերել տարբեր պատվաստանյութերի պաշարների մեծ մասը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ նշելով, որ կորոնավիրուսի պատվաստանյութ կիրառվում է արդեն 42 պետությունում: Դրանցից 36-ը մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտ ունեն, 6-ը` միջին. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հստակ խնդիր կա, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասը դեռ պատվաստանյութ չի ստանում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ նախազգուշացնելով, որ վիրուսը «կծաղկի», եթե «փոխանցումը չնվազեցվի, և պատվաստանյութը հավասարաչափ չբաշխվի»:

Yerkir.am