ԿԺԴՀ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ

154

ԿԺԴՀ Պետական ​​խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում, հայտարարել է, որ իր երկիրը նախատեսում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կիմ Չեն Ընը նշել է, որ Փենյանը հիմք է դրել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար, ինչպես նաև ստացել է Պեկինի հետ կապերի ամրապնդման երաշխիք:

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Փենյանի հիմնական թշնամին է, և ԱՄՆ-ի քաղաքականությունը իր երկրի նկատմամբ կմնա անփոփոխ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում Վաշինգտոնի վարչակազմը:

Կիմ Չեն Ընը հավելել է, որ ԱՄՆ-ը կարող է բարելավել հարաբերությունները հանրապետության հետ միայն հրաժարվելով նրա «թշնամական մտադրություններից»: