Իրանն արգելել է օտար ընկերությունների պատվաստանյութերի փորձարկումն իր բնակիչների վրա

156

 Արտասահմանյան ընկերությունները չեն կարողանա փորձարկել իրենց կորոնավիրուսային պատվաստանյութերը իրանցիների վրա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տրամադրել՝ իրանական ժողովրդի վրա փորձարկելու համար: Բայց երկրի առողջապահության նախարարությունը կանխեց դա», – Reuters-ը մեջբերում է Ռոհանիին: