Իրանը չեղարկեց Pfizer-ի պատվաստանյութի ներկրումը

108

Իրանի իշխանությունները չեղարկել են այն համաձայնագիրը, որով Իսլամական Հանրապետությունը պետք է ստանար ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերության կողմից արտադրված 150 հազար չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից երկիր կորոնավիրուսի պատվաստանյութերի ներկրման արգելքի մասին: