«Իմ քայլը»-ի մանդատը վայր դրած պատգամավորներն «արժանացել են» Ռուբինյանի քննադատությանը

127

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է, թե   խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք.

Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը:

«Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ Քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։

Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ Քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է»,- նշել է Ռուբինյանը։

Նշենք, որ իմքայլական պատգամավորի գրառումն  արժանացել է ֆեյսբուքյան հարյուրավոր օգտատերերի քննադատությանն ու մերժողական գնահատականին: