Թրամփը ներկա չի գտնվի Բայդենի երդմնակալության արարողությանը

100

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանը հունվարի 20-ին:

«Բոլորին, ովքեր հարցրել են. ես չեմ պատրաստվում ներկա գտնվել երդմնակալության արարողությանը հունվարի 20-ին», – Twitter-ի իր գրառման մեջ ասել է Թրամփը:

Ըստ Reuters գործակալության աղբյուրի, Թրամփը մտադիր է արարողությունից առաջ մեկնել Ֆլորիդա՝ իր Մար-ա-Լագոյի կալվածք: