«Բայդենի դոկտրինը»՝ ըստ սենատոր Պուշկովի

121

Ամերիկայի Միացյալ Նահանգները դիմակայելու են Ռուսաստանին և Չինաստանին: ԱՄՆ-ն այդ պետություններին ընկալում է որպես թշնամի և մրցակից երկիր: Այս կարծիքը հայտնել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը:

Պուշկովը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի քողի տակ արդեն կոալիցիա կա Մոսկվայի դեմ: Հիմա ամերիկացիներին պետք է դաշինք ընդդեմ ՉԺՀ-ի:

«Այսպիսով, ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դոկտրինում կա ագրեսիվ լիբերալ և նեոկոնսերվատիվ դիրքորոշումների միաձուլում, և դրանց ընդհանուր հայտարարը ամերիկյան հեգեմոնիան վերականգնելու ցանկությունն է՝ ազատական ​​աշխարհակարգի կողմնակիցների համաշխարհային միության հիման վրա», – գրել է Պուշկովն իր Telegram ալիքում: