Արցախում բռնազավթված տարածքում «ԿամԱԶ» է ընկել ձորը. ադրբեջանցի վարորդը մահացել է

110

Արցախի Մարտունու շրջանի այն հատվածում, որը գրավվել է թշնամու կողմից մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին Azeri Daily- ին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Այսպես, հունվարի 7-ին, ժամը 11-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում, Աղստաֆայի շրջանի բնակիչ Ե. Գարաևը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկից, ընկել է ձորը, իսկ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Yerkir.am