Ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. Shamshyan.com

123

Հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: