Այլեւս նախկին «քայլական» Սոֆյային

123

Տիկին Հովսեփյան, ես չեմ բացառում, որ դուք եւս Նիկոլի եւ սորոսական ոհմակի դրդմամբ կողմ եք քվեարկել ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու խայտառակ հակասահմանադրական նախագծին եւ ես հետեւողական եմ լինելու, որ հակասահմանադրականության սույն ակտի բոլոր մասնակիցները դատվեն։

Բայց հիմա ես ձեզ իմ աջակցությունն եմ հայտնում ու ոչ այն պատճառով, որ որոշների նման ձեզ համարում եմ հերոս, ում «դուխը» հերիքեց դեմ գնալ իմ ու ձեր հայրենիքը թուրքին վաճառած Նիկոլին։

Դուք որեւէ հերոսական քայլ չեք արել։

Դուք պարզապես հասկացել եք եւ ճիշտ եք հասկացել, որ պատրաստ չեք լինելու դավաճանների հետ այն «газовой камера»-ում, որտեղ տրցակով լցնելու ու դատելու են Նիկոլին ու իր մի քանի մահապարտ ահաբեկիչներին։ Ովքեր մահապարտ են ոչ այն պատճառով, որ հավատում են, որ Նիկոլը դավաճան չէ. հավատացնում եմ ձեզ, անգամ ամենահրապարակային նիկոլականները ատում են Նիկոլին, որովհետեւ Նիկոլն այդ մի քանիսին դարձրեց իր ընտանեկան դավաճանության համասեփականատերն ու փակեց այդ մարդկանց հումանիտար միջանցքի դուռը։ Նրանք այլեւս դատապարտված են ու իրենք էլ դա լավ գիտեն, եւ նրանց չի փրկելու որեւէ երկրի վիզա ու որեւէ դեսպանատան պադվալ։

Ես իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ, որովհետեւ Նիկոլն իրեն հատուկ ցինիզմով ձեզ վրա բաց է թողել ֆեյքերի ու ֆեյք «քշողների» իր նախիրը ու տեսնում եմ, թե ինչպե՞ս է ձեզ հետ քայլած թուրքահպատակ մարմնավաճառը ծամում ձեր միսը, իսկ Նիկոլի կուսակցության խոսնակը Նիկոլի ուսապարկի ռեյտինգը ձեզանից մի խազ բարձր դասում։

Տիկին Հովսեփյան, հիմա հասկանո՞ւմ եք, թե մենք ինչպիսի արհավիրքի մեջ ենք, երբ Արցախը ծախածը, Հայաստանը մաս-մաս թուրքին նվիրաբերողն իր թիվ մեկ խնդիրն է սարքում ոչ թե ռազմագերիների ու անհայտ կորածների հարցը, այլ իր ընդդիմախոսներին ու հիմա նաեւ ձեզ ոչնչացնելը։ Դուք հասկանո՞ւմ եք պետականության ճգնաժամի այն վակուումը, որի մեջ ենք բոլորս մի սառնասիրտ դավաճանի պատճառով, ով ատում էր Արցախը, ով ատում է Հայաստանն ու ով ատում է յուրաքանչյուր հայի։

Հասկանում եմ, տհաճ է, երբ Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվածը, կամ ՀՀԿ-ի փողերով իր երեխաներին հաց կերցրածն իրենց ֆեյքերով փորձում են ճանկտռել։ Ես ամեն օր այդ ամենի միջով անցնում եմ ու ամեն օր ավելի ուժեղ եմ դառնում։ Ես չեմ կարդում հայհոյանք ու նույնը խորհուրդ կտամ ձեզ։

Եւ երբեք մի պատասխանեք պոռնիկներին։ Նրանք հե՛նց դա են ուզում։ Նրանք երբեւէ չէին կարող երազել հասնել ձեզ ու հիմա երազում եք ձեզ իջենել իրենց անլվա ու հակահիգիենիկ մակարդակին, որովհետեւ է՛դ «լեվլում» իրենք «կրած» են։ Որովհետեւ իրենք անհաջողակ են, իրենք չսիրված են ու իրենք, միեւնույն է, պարտված են։

Ուժե՛ղ եղեք։ Եւ հավատացե՛ք, մենք ձեզ հետ միասին ու շատ շուտով լինելու ենք դատական այն նիստին, որտեղ ճաղավանդակով բերելու են մեր հայրենիքը թուրքին ծախածներին, թուրքի լաքեյներին ու մենք ձեզ հետ միասին լսելու ենք նրանց դատավճիռը։

Ու այդ օրը հաստատ հեռու չէ։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից