ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրաքյան Ազգային մոբիլիզացիոն ուժերի հրամանատարի նկատմամբ

83

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրաքյան «Հաշդ ալ Շաաբի»-ի (Ազգային մոբիլիզացիոն ուժեր) հրամանատար Ֆալեհ ալ Ֆայադի նկատմամբ։

Վաշինգտոնը հայտարարել է, որ ալ Ֆայադին կապ ունի մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ:

«Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խանգարում են իրաքցիներին` խաղաղ ցույցեր անցկացնել, արդարություն փնտրել և արմատախիլ անել կոռուպցիան»,- ասել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել ժողովրդավարության համար պայքարի ցույցեր, որոնք ցրվել են ուժայինների կողմից բիրտ միջոցներով։