Ամերիկացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Թրամփը պետք է անհապաղ լքի պաշտոնը

99

Հարցված ամերիկացիների ավելի քան 50%-ը կարծում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը: Այդ մասին վկայում են Ipsos սոցիոլոգիական ընկերության և Reuters գործակալության կողմից ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Այսպես, հարցվածների 57%-ը նշել է, որ Թրամփը չպետք է մնա նախագահի պաշտոնում. 30%-ը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը պետք է հեռացվի՝ օգտագործելով ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, 14 -ը կողմ է իմպիչմենթին, ևս 13%-ը կարծում է, որ ամերիկացի առաջնորդը պետք է ինքը հրաժարական տա:

Հարցվածների միայն 12%-ն է աջակցել բողոքողներին: