Ֆրանսիան հաստատեց Moderna-ի պատվաստանյութի օգտագործումը․ ԶԼՄ-ներ

96

Ֆրանսիայի Առողջապահության գերագույն կոմիտեն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է BFM հեռուստաալիքը:

 Պատվաստանյութը կարող է օգտագործվել 18 և բարձր տարիքի մարդկանց, այդ թվում` տարեցների պատվաստման համար, քանի որ ունի բարձր արդյունավետության և բավական լավ է հանդուրժվում մարդու օրգանիզմի կողմից։