Փելոսին Թրամփին անվանել է «Պուտինի օգնական»

115

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես պետության ղեկավար իր գործողություններով «նվեր է մատուցել» իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:

«Այս նախագահը Պուտինի գործիքն է: Պուտինի նպատակն էր աշխարհում նվազեցնել ժողովրդավարության հեղինակությունը, դերը: Ահա թե ինչով է նա զբաղված: Իսկ նրա օգնականը երկար ժամանակ եղել է Դոնալդ Թրամփը: Նախագահը երեկ Պուտինին տվել է բազմաթիվ նվերներից ամենամեծը, – Փելոսիին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: