Վայելե’ք հայրենիքի տեր լինելու ձեր վերջին ամիսները (նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից)

710

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է․  

«Նոր տվյալներ Մոսկվայի օրակարգից. 

Ա. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի նոր ձեռք բերած տարածքները և սահմանները: 

Բ. Հայաստանը պետք է միջանցք տրամադրի` թուրքական աշխարհի միավորման համար: 

Գ. Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի բոլոր զինվորներին: 

Առաջինով Հայաստանը կորցնում է բոլոր շանսերը երբևէ օրինականորեն հետ բերելու կորցրածը: Դա արդեն ստալինյան Կավբյուրոյի որոշում անգամ չէ: Դա Վիլսոնի վճռի և Ազգերի Լիգայի որոշման չեղարկում է` Հայաստանի Հանրապետության տարածքի կորստյան սծկամովին արձանագրում: 

Երկրորդով իրականանում է թուրքերի հազարամյա երազանքը և սկսում է Հայաստանի կյանքի վերջին շրջանը: 

Երրորդով Արցախը ամբողջությամբ` առանց բացառության` նվերի ժապավենով նվիրվում է Ադրբեջանին: 

Այս պարագայում Հայաստան չի լինելու: 

Վայելե´ք ձեր հայրնիքի տեր լինելու վերջին ամիսները: Հետո պանդուխտի ու գաղթականի երգեր եք երգելու, Գանձասարի նկարներ նկարելու և խոհանոցներում կախելու և միլիոնավոր Հայաստանի կենացներ խմելու: Եվ փոխելու եք ձեր ազգությունը: Համաձայն այն վայրերի` որտեղ կապաստանեք: Եվ այդ ամենն այն պատճառով, որ մի անգրագետ անասունի զլացաք առնվազն աշխատանքից ազատել»: