«Սպուտնիկ V»-ի արտադրությունը Բրազիլիայում կմեկնարկի առաջիկա օրերին

114

Առաջիկա օրերին Բրազիլիայում կսկսվի ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է Uniao Quimica-ն, որը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ պայմանավորվել է Բրազիլիայում ռուսական պատրաստուկի արտադրության շուրջ, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։