Ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում

110

Այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է հաղորդագրությունում։