Հիմա՞ ինչն ա խանգարում, որ ներկայացնես՝ ինչի տակ պետք ա ստորագրես. Պետրոսյանը՝ Փաշինյանին

101

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Մեծն խաբեբան ու փոքրիկ դուխավիկը…

Նա այդպես էլ ժողովրդի հետ ազնիվ չգտնվեց… Նոյեմբերի 9-ին սառը ցնցուղ մատուցեց համայն հայությանը, Հայրենիքի 1/4-ը մսխեց… Լավ, ա՜յ ստախոս, հիմա՞ ինչն ա խանգարում, որ ժողովրդին ներկայացնես էն տեքստը, ինչի տակ ամսի 11-ին պետք ա ստորագրես… Թե՞ արդեն էնքան ոչինչ ես, որ դու էլ չգիտես, թե ինչ ես ստորագրելու, բայց ստորագրելու ես:

Կոչ եմ անում 17 ընդդիմադիր ուժերին՝ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որ եթե գլխավոր ստախոսի ստորագրելիք փաստաթղթում կոնկրետ նշում չլինի մեր զոհվածների մարմինների, ռազմագերիների և անհետ կորածների անհապաղ վերադարձի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտելու՝ Ադրբեջանի պարտավորության մասին, ապա միասնական ընդդիմությունը չի ճանաչում Փաշինյանի ստորագրությունը, ուստի և՝ դրանից բխող պարտավորությունները…

Հը, Նիկոլ տղա, կարա՞ս էդքանն ընդեղ ասես ու, եթե չհամաձայնեն, ոչինչ էլ չստորագրես, թե՞ կարող ա վախից լեզուդ կուլ գնա, խեղդվես… Հլը մի անգամ փորձիր իսկապես դուխով ըլնես, այլ ոչ միայն գլխարկով…»։