Հետեւություն կանենք հունվարի 11-ից հետո․ Բադասյանի հետ հանդիպումից հետո ԱՆ դիմաց հավաքն ավարտվեց

101

Արդարադատության նախարարության դիմաց հավաքը քիչ առաջ ավարտվեց։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ «Մենք արձանագրում ենք, որ Արդարադատության նախարարն այս պահին հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Բայց չլինի այնպես, թե հունվարի 11-ին հայտարարեն, որ այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո ի հայտ եկավ փաստաթուղթը»։

Նա նշեց, որ հետեւություն չի կարող անել, որ համոզված է՝ նման փաստաթուղթ չկա, ընդամենը  ի գիտություն են ընդունում նախարարի հայտարարությունը։ Հունվարի 11-ից հետո նոր հետեւություններ կանի։

Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա էին անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ենթադրաբար ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը։ Նախարար Ռուստամ Բադասյանը իջնելով քաղաքացիների մոտ նշեց, թե նման տեղեկությունները կեղծ են, նախարարությունում  նման փաստաթուղթ չկա, եւ եթե լիներ միջազգային պայմանագիր, ինքը որպես Կառավարության անդամ տեղյակ կլիներ դրա գոյության մասին։

News.am