Իրանն արգելել է պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

102

Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը: «Բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է», – ասել է Խամենեին:

Ներկայումս Իրանը փորձում է ստեղծել COVID-19-ի սեփական պատվաստանյութերը: Ըստ երկրի առողջապահության նախարարության, Թեհրանն ակնկալում է առաջին պատրաստուկը ստանալ գարնանը, իսկ մինչև ամառ նախատեսվում է թողարկել ևս երկու-երեք պատվաստանյութ:

Առաջին պատրաստուկով արդեն իսկ պատվաստել են կամավորներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը քննարկում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութ ձեռք բերելը: