Իլոն Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը

155

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով Tesla-ի և SpaceX-ի ղեկավարն է, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը: Այս մասին հայտարարել է CNBC հեռուստաալիքը: Փորձագետների կարծիքով, Tesla- ի բաժնետոմսերի գնի բարձրացման արդյունքում Մասկի կարողությունն աճել է՝ հասնելով 185 միլիարդ դոլարի:

Ավելի վաղ վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում էր Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը ներկայումս գնահատվում է 184 միլիարդ դոլար: