Ի՞նչ հիմքով են գործեր հարուցվելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում հանցագործությունների դեպքում․ բաց նամակ՝ գլխավոր դատախազին

111

Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն . ,,Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ հայտնել.

1. Ադրբեջանի վերահսկողությանը անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, ՀՀ-ում քրեական գործեր հարուցվելու են արդյոք և եթե այո, ապա իրավական ինչ հիմքով:

2. Ադրբեջանի վերահսկողությանը անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, քրեական գործերը քննվելու են ՀՀ, թե Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

3. Ադրբեջանում նման քրեական գործեր հարուցվելու և քննվելու դեպքում, տուժող ճանաչված ՀՀ քաղաքացիները ինչպես են մասնակցելու քրեական գործերի քննությանը:

Նամակն ուղարկվելու է նաև գրավոր»: