Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը

116

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ բռնությունները: Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Twitter-ում տեղադրված երկրոպեանոց տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ Կապիտոլիումի գրավման մասնակիցները «չեն ներկայացնում» ԱՄՆ–ը՝ որպես երկիր: Երկրի ղեկավարը խոստացել է նաև, որ խռովարարները «կվճարեն» օրենքը խախտելու համար:

«Ես, ինչպեսև բոլոր ամերիկացիները, զայրացած եմ բռնությունից, անօրինականությունից և կազմակերպված մղձավանջից»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներով և անկարգությունները դադարեցնելու համար անմիջապես հրամայել է գործի դնել Ազգային գվարդիան և դաշնային իրավապահ մարմինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային գվարդիան, մասնավորապես, գործել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հրամանով:

«Ամերիկան օրինականության և կարգի երկիր է և միշտ պետք է լինի»,- եզրափակել է Թրամփը: