Երբ անառողջ մարդն իշխանություն է ստանում, նա խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար. Ռոհանի

127

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության տարիներին երկիրը փորձանքի մեջ է գցել. ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները:

«Մի պոպուլիստ եկավ, և այս չորս տարիների ընթացքում իր երկիրն ինչպիսի անախորժությունների մեջ գցեց»,- ասել է նա:

«Երբ անառողջ մարդն իշխանություն է ստանում, նա այսպիսի խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ դա դաս կլինի:

Yerkir.am