Գրիգոր Մելիքսեթյանը միացավ Երեւանի «Արարատին»

89

Երևանի «Արարատի» համալրել է փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապանը»:

Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին Երևանում: Հանդես է եկել նաև «Փյունիկում», «Իմպուլսում» և «Ուլիսում», իսկ 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Արարատի» կազմում: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:

Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: 

«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատում» և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը «Արարատի» մամուլի ծառայությանը:

«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

News.am