Բայդեն․ «Դա ապստամբների ամբոխ էր, խռովարարներ, ներքին ահաբեկիչներ»

113

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը հրահրել է Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները: Այս հայտարարությունը Բայդենն արել է հինգշաբթի օրվա իր ելույթում:

«Չհամարձակվեք նրանց բողոքի ցույցերի մասնակից անվանել: Դա ապստամբների ամբոխ էր։ Խռովարարներ։ Ներքին ահաբեկիչներ», – շեշտել է նա՝ խոսելով ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների մասին:

Բայդենը տեղի ունեցածն անվանել է «ոչ թե բողոք, այլ քաոս», ինչպես նաև «պատմության ամենախավար օրերից մեկը»: