Ալիևը Ղարաբաղում երկու միջազգային օդանավակայան կառուցելու մտադրություն ունի

277

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են երկու միջազգային օդանավակայան կառուցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Իմ հանձնարարությամբ Լաչինի կամ Քելբաջարի շրջաններում ժամանակակից միջազգային օդանավակայանի կառուցման վայրի որոնում է ընթանում: Ճիշտ է, այնտեղ շատ բարդ ռելիեֆ է, և գրեթե ամբողջ տարածքը լեռնային է: Դժվար է հարմար տեղ գտնել, բայց հիմա շարունակվում են ուսումնասիրությունները», – Ալիևի խոսքերը մեջբերում է news.ru-ն: