Ադրբեջանը հերքում է իր տարածքում թուրքական ավիաբազաների կառուցման մասին լուրերը

101

Ադրբեջանը հերքել է հանրապետության տարածքում թուրքական երեք ռազմական ավիաբազաների կառուցման մասին լուրերը:

«Այս մասին տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Ըստ նրա, Ադրբեջանը հեռու է իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելու քաղաքականությունից: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է մասնավորապես, որ երկիրը Չմիավորման շարժման անդամ է և նախագահում է այդ կազմակերպությունում մինչև 2022 թվականը: