WarGonzo. Ադրբեջանն ամրացված դիրքեր է կառուցում Քարինտակից ելքի մոտ

67

wargonzo-ի հետեւորդները խմբագրություն լուսանկար են ուղարկել, որն արվել է Շուշիի ծայրամասում: Լուսանկարում երեւում է Քարինտակից ելքի մոտ խաչմերուկը, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ամրացված դիրքերի կառուցել: Այս մասին հայտնում է WarGonzo նախագծի Telegram-ալիքը:

Բացի այդ, @wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել են, որ մի քանի օր առաջ Կարմիր Շուկայի ճանապարհով Շուշի է մտել շինարարական տեխնիկայի մեծ շարասյուն: