Instagram-ը, Facebook-ը եւ Twitter-ը 24 ժամով սառեցրել են Թրամփի հաշիվները

85

Instagram սոցիալական ցանցը, հետեւելով Facebook-ին եւ Twitter-ին, սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը, հայտարարել է նրա ղեկավար Ադամ Մոսերին: «Մենք եւս 24 ժամով փակում ենք նախագահ Թրամփի Instagram-ի հաշիվը»,- գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով նման սառեցման մասին Facebook-ի հաղորդագրությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Twitter-ը նախագահի հաշիվը սառեցրել էր 12 ժամով, իսկ Facebook-ը՝ 24 ժամով:

Այս սոցիալական ցանցերը եւ Youtube-ը արգելափակել են ցուցարարներին ուղղված Թրամփի տեսաուղերձը՝ բացատրելով, որ դա խախտում է իրենց կանոնները:

Թրամփը, անկարգությունների ֆոնին, դիմել է Կապիտոլիումի մոտ գտնվող ցուցարարներին եւ հայտարարել, որ ընտրությունները «գողացել են» իրենից: Նա նաեւ կոչ է արել իր աջակիցներին գնալ տուն:

News.am