Facebook-ը հանրային էջերից կհեռացնի «like» կոճակը

101

Facebook-ը կհեռացնի «like» (հավանել) կոճակը հանրային էջերից, որոնք օգտագործում են նկարիչները, հասարակական գործիչները եւ բրենդները: Այս մասին հայտնել է ընկերությունն իր բլոգում:

Այսուհետ հանրային էջերը ցույց կտան միայն հետեւորդներին եւ կունենան նորությունների հատուկ ժապավեն, որտեղ օգտատերերը կկարողանան միանալ զրույցներին, շփվել գործընկերների եւ երկրպագուների հետ:

«Մենք հեռացնում ենք լայքերն ու կենտրոնանում հետեւորդների (followers) վրա, որպեսզի վերջիններս հեշտությամբ կապ հաստատեն իրենց սիրելի էջերի հետ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

News.am