2018֊ին նիկոլին իշխանության բերած ապազգային ուժերը պատրաստվել էին տարիներ շարունակ. Գ. Գևորգյան

101

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է. 

«2018-ից առ այսօր, դեպքերի հաջորդականությունը, բովանդակությունը, տեխնոլոգիաները, շրջանառված թեզերը, պատերազմի ընթացքը, հետպատերազմական իրավիճակը դիտարկելով, ակնհայտ է դառնում, որ 2018-ին նիկոլին իշխանության բերած ապազգային ուժերը, տարիներ շարունակ պատրաստվել էին։ Եվ այսօր փաստ է, որ գլխավոր նպատակը Արցախի զգալի մասը և Հայաստանի սահմանամերձ գյուղերը ադրբեջանին հանձնելու միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումն էր։ Ինչն էլ արեց նիկոլը և այդպիսով տարածաշրջան խցկեց ցեղասպան թուրքիային։ Հեղինակավոր որոշ կենտրոններ, վերջինիս, ի դեպ, արդեն իսկ դիտարկում են երրորդ համաշխարհային հրահրող դերակատարների շարքում։ Փաստացի, նիկոլ ազգադավը նաև գործիք դարձավ մեր տարածաշրջանը անվտանգության առումով պայթունավտանգ դարձնելու գործում։ Գործեց ի շահ թշնամու, դավելով Հայրենիքը։ Պետական դավաճանը պետք է դատապարտվի ՀՀ քրեական օրնսգրքի համապատասխան հոդվածի համաձայն։ Սա քայլ է, որը անելուց հետո միայն մենք, որպես պետություն, կարող ենք շտկել մեր ողնաշարը, ընդ որում բոլոր առումներով»։