Ֆրանսիան պատրաստ է աջակցել գերիների ազատման և ՀՀ տնտեսական զարգացման հարցում

140

Ֆրանսիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը: Այս մասին այսօր տեղեկացրել է Ելիսեյան պալատը՝ վկայակկոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը:

«Պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ», – նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը: «Մակրոնը հայտարարել է իր վճռականությունը՝ գտնելու երկարաժամկետ քաղաքական լուծում նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո»:

Զրույցի ընթացքում Մակրոնը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու բոլոր գերիների ազատման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հարցում»: