Տղամարդը ցած է նետվել Դավթաշենի կամրջից․ նա կամրջի վրա գիրք է թողել

134

Երեւանում, այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ: Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաեւ Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաեւ ինչ-որ բառեր: