Վաշինգտոնում ուժի մեջ է մտել պարետային ժամը

86

Պարետային ժամը ուժի մեջ է մտել Վաշինգտոնում, բայց փողոցներում դեռ մարդիկ են մնում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ Կապիտոլիումում անկարգություններ են տեղի ունեցել, նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից ցուցարարները ներխուժել են Կոնգրեսի շենք։ Առնվազն մեկ մարդ զոհվել է։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերի հրամանով պարետային ժամը տեւելու է 18.00-ից մինչեւ հինգշաբթի ժամը 06.00-ն։