Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աշխատել Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմի հետ

127

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմի հետ աշխատելու պատրաստակամությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Շնորհավորում ենք Վենեսուելայի ժողովրդին ներքաղաքական իրավիճակի կարգավորման կարեւոր փուլի սկզբի կապակցությամբ:

Խորհրդարանի նոր կազմի երդմնակալությունը կանցկացվի հանգիստ մթնոլորտում՝ չնայած ներքաղաքական վիճակի ապակայունացման հերթական փորձերի: Վճռականորեն դատապարտում ենք Վենեսուելայում իրավիճակը թուլացնելու նպատակով ցանկացած ուժային միջոց: Նմա քայլերը ծայրահեղականորեն տրամադրված ուժերի հիասթափության ժեստ է, որոնք պատրաստ չենք ճանաչել նոր քաղաքական իրողությունը:

Համոզված ենք, որ դա անհեռանկարային ուղին է, որը հղի է ծանր հետեւանքներով: Կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունն աջակցի վենեսուելացիների միջեւ խաղաղ, քաղաքական, ինքլյուզիվ երկխոսության մեկնարկին:

Մեր կողմից վերահաստատում ենք Վենեսուելայի հետ համագործակցելու վճռականությունը: Հետագայում եւս կամրապնդենք մեր ռազմավարական կապերը, որոնք կայուն զարգանում են շատ ուղղություններով: Կարեւոր ենք համարում միջխորհրդարանական գծով շփումների ակտիվացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:    

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում Վենեսուելայի խորհրդարանի նոր կազմն ու աջակցում է Խուան Գուայդոյին: 

News.am